Հյուրընկալվեցին Արգավանդի միջնակարգ դպրոցում

Հյուրընկալվեցին Արգավանդի միջնակարգ դպրոցում

Օտար լեզուների ֆակուլտետի գերմանական լեզուների ամբիոնը Արմավիրի մարզի գ. Արգավանդի միջնակարգ դպրոցում կազմակերպել էր Շ. Պերոյի «Կարմիր գլխարկը» ներկայացումը:

Ներկայացմանը մասնակցեցին 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները, ովքեր մեծ խանդավառությամբ և գրագետ գերմաներենով ներկայացրին հեքիաթը:

Հնչեցին նաև գերմանացի հայտնի բանաստեղծների և երաժիշտների ստեղծագործություններ: Ներկայացման ավարտին ելույթ ունեցան Արգավանդի միջնակարգ դպրոցի տնօրեն Մ. Դանիելյանը, փոխտնօրեն Շ. Ահարոնյանը, ՀՊՄՀ գերմաներենի ամբիոնի դոցենտ Գ. Սավոյանը: Նրանք ընդգծեցին բուհ-դպրոց կապի ամրապնդման կարևորությունը և հույս հայտնեցին, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և կլինի երկուստեք շահավետ: